Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
