Այսօր նախկին Խորհրդային Միության բոլոր երկրները հիշում են 20-րդ դարի ամենասարսափելի և ավերիչ բնական աղետներից մեկի զոհերին։ Երեսունչորս տարի առաջ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ձմռան սովորական օրը, երկրաշարժը գրեթե ամբողջությամբ ջնջեց Սպիտակ քաղաքը, Լենինականը (այժմ՝ Գյումրի) և Հայկական ԽՍՀ հյուսիս-արևմուտքում գտնվող տասնյակ այլ բնակավայրեր:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ռուսական խաղաղապահ զորախմբի Telegram-ի ալիքում:
Ավելի քան 50 հազար կամավորներ, բժիշկներ և շինարարներ, ինչպես նաև մարդասիրական օգնության բեռնատարներ Միության ամբողջ տարածքից գնացին աղետի գոտիներ։
Հունվարի 7-ին արդեն դրվեց առաջին կառուցվող տան հիմքը, իսկ տարեվերջին նշվեց բնակարանամուտ:
Երկրաշարժի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25000 մարդ, 140000-ը հաշմանդամ է դարձել, 514000-ը զրկվել է տներից։