Մեր առաջարկը ներկայացրել ենք Պաշտպանության նախարարին․ Սեյրան Օհանյան

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայություններ պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասն» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ:

Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ Սեյրան Օհանյանն ասաց, որ զինծառայողների ապահովվության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է:

«Բայց չպետք է տպավորություն ստեղծվի, որ Զինված ուժերում ատեստացիոն համակարգ գոյություն չունի: Ատեստացիոն համակարգը կապել հավելավճարների հետ ճիշտ չէ: «Հայաստան» խմբակցությունը համապատասխան առաջարկություններ է արել»,-նշեց նա:

Ըստ Օհանյանի՝ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսքի Զինված ուժերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել