«Կոնկրետ ո՞վ է բթանում տոնածառի լույսերից»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը։

«Երբ լուրջ դեմքով 60-ն անց տղամարդիկ գալիս, այստեղից խոսում են երեխաների համար վառված տոնածառի լույսերից և Երևանի լուսավորությունից ու դա անվանակոչում բթացման պրոցես, ես ուզում եմ հարցնել․ կոնկրետ ո՞վ է բթանում տոնածառի լույսերից»,-հարցեր նա ընդդիմությանը, այնուհետև շրջվեց դեպի իշխանական թևը և իր խոսքով՝ «տոնածառի լույսերից չբթացող հատվածին»։

Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմությունը զոհված զինծառայողների ընտանիքներին քաղաքական վահան է դարձրել․ «Զոհված զինծառայողների դիակները սարքել եք քաղաքական սակարկման թիվ մեկ գործիքը»։

Վահագն Ալեքսանյանի այս հայտարարությունից հետո խորհրդարանում բանավեճ սկսվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել