Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութ

Դեկտեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Աշտարակ քաղաքի Բագրատունու փողոցի բնակիչներից մեկը, որը ալկոհոլի ազդեցության տակ է, թմրանյութ է պահում և օգտագործում:

Բաժնից քրեական հետախույզները մեկնեցին Բագրատունու փողոց` տեղեկության իսկությունը ստուգելու: Տեղեկությունը ճիշտ էր: Խոհանոցի հատակին և կահույքի վրա հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ` ընդհանուր մոտ երեքուկես կիլոգրամ:

47-ամյա տանտերը հայտնեց, որ թմրամիջոցն անցած ամիս պատրաստել էր ինքը` վայրաճ կանեփի թփերից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել