«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 04:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Լոռու մարզի՝ Ալավերդի, Թումանյան քաղաքների, Ակներ, Հաղպատ, Շնող, Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի,
- Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Զորական գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: