Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական օրվա կապակցությամբ: Այս օրն ամրագրվել է ոչ հեռու անցյալում՝ 2019 թվականին, սակայն փաստաբանական ինստիտուտը կայացել է դեռևս տասնյակ տարիներ առաջ՝ ձեր պրոֆեսիոնալ ու ամենօրյա բարեխիղճ աշխատանքի արդյունքում:
Դատավորների միությունը բարձր է գնահատում փաստաբանի դերը իրավունքի զարգացման գործում, և մաղթում է, որ այն հետայսու ևս շարունակի ծառայեցվել արդարադատության շահին»,-նշվում է հայտարարության մեջ: