Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գտնում է, որ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է․ «Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի ու միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ:
Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց»։
Խաչատրյանի խոսքով՝ իրենք աշխատում են թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս:
«Քաղաքացիների մոտ դժկամություն կա, դա է պատճառը, հավանաբար, որ նրանք, ովքեր տանը նստած են ու բողոքում են իշխանություններից, պակաս ակտիվ են իրենց աջակցությունը հայտնում մեզ», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, թե փողոցային նոր ակցիաներ կլինեն, իսկ թե երբ` չասաց: