««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
«Ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, դադարեցվում է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեր ստեղծելն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը», – նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նախագծով նախատեսվում է նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը:
«Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից», – նշեց փոխոստիկանապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։