Արտակարգ իրավիճակների և Շրջական միջավայրի նախարարները համատեղ հրաման են ստորագրել, որով սահմանել են անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
Հրամանը ստորագրվել է Հայաստանի անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում առաջացած հրդեհներին արագ արձագանքելու և արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով։
Հրամանն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 5-ին։
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԻ
1. Անտառների կառավարումն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, ինչն իր գործունեությունն իրականացնում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի միջոցով։ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվում է՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր, «Դիլիջան» ազգային պարկ, «Սևան» ազգային պարկ, «Արգելոցապարկային համալիր», «Զիկատար» բնապահպանական կենտրոն և «Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, վերջիններս իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան մասնաճյուղերի միջոցով։
2. Սույն հավելվածի Աղյուսակ N 1-ում լրացվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն ապահովող պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի)՝ ըստ մասնաճյուղերի, պահաբաժինների, անտառպետությունների, բնութագիրը (տարածքի ընդհանուր մակերեսը, տարածքում առկա ծառատեսակները): Աղյուսակ N 1-ից հետո կցվում է տարածքի քարտեզը։
Աղյուսակ N 1
ԲՆՈՒԹԱԳԻՐ
«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի
Անտառտնտեսություն» մասնաճյուղը, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ը |
Անտառպետությունները, պահաբաժինները բնության հատուկ պահպանվող տարածքի մասնաճյուղերը պահաբաժինները |
Համայնքը |
Տարածքի ընդհանուր մակերեսը(հա) |
Տարածքում առկա ծառատեսակները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
3. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում բռնկված հրդեհաշիջման ղեկավարման պատասխանատուների վերաբերյալ տվյալները լրացվում են Աղյուսակ N 2-ում։
Աղյուսակ N 2
ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ
N |
Պատասխանատու անձի անունը, |
Պաշտոնը |
Պատասխանատու անձի |
1 |
2 |
3 |
4 |
4. Հրդեհաշիջում իրականացնող ստորաբաժանումների, հրդեհաշիջմանը մասնակցող աշխատակիցների, հրդեհաշիջման միջոցների (առկա տրանսպորտային միջոցների, տեխնիկայի քանակի, այդ թվում նաև անտառային հրդեհների մարման համար նախատեսված տեխնիկական միջոցների քանակի ու տեսակի` հրշեջ ավտոմեքենաներ, հրշեջ մոտոպոմպեր, փողակներ, փողրակներ, ձեռքի պարզագույն գործիքներ՝ հեղուկացիր ուսապարկ սրսկիչներ, կտրող գործիքներ, կրակին հարվածող գործիքներ և այլն) և վառելանյութի պաշարի առկայության վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 3-ում։
Աղյուսակ N 3
ՑԱՆԿ
«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
N |
Ստորաբաժանման անվանումը |
Տեղակայման վայրը և հեռախոսահամարները |
Հրդեհաշիջմանը մասնակցող |
Հրդեհաշիջման միջոցները և քանակը |
Վառելանյութի պաշարի առկայությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
5. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում բռնկված հրդեհներին արձագանքող արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ցանկը լրացվում է Աղյուսակ N 4-ում։
Աղյուսակ N 4
ՑԱՆԿ
«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
N |
Ստորաբաժանման անվանումը և տեղակայման վայրը |
Ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը |
Հեռախոսահամարները |
Ստորաբաժանման տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6. «Անտառտնտեսություն» մասնաճյուղում և բնության հատուկ պահպանվող տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 5-ում։
Աղյուսակ N 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԱՌԿԱ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
N |
Տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները |
Ջրաղբյուրներից օգտվելու հնարավորությունները (օդային, ցամաքային) |
Ջրի պաշարների առկայությունը (հայելային մակերեսը, խորությունը) |
1 |
2 |
3 |
4 |
7. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքի առկա ճանապարհների, դրանց բնութագրի, երթևեկելու հնարավորությունների, հանքայնացված շերտերի և պատասխանատուների տվյալները լրացվում են Աղյուսակ N 6-ում։ Ճանապարհների քարտեզների էլեկտրոնային տարբերակները նախապես փոխանցվում են ՃԿԱԿ-ին։
Աղյուսակ N 6
ՏՎՅԱԼՆԵՐ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ՀԱՆՔԱՅՆԱՑՎԱԾ ՇԵՐՏԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ճանապարհների առկա վիճակը |
Հանքայնացված շերտերը |
Պատասխանատու անձի տվյալները(անուն, ազգանուն, հայրանուն, |
|||||
Երկարու-թյունը(կմ) |
Լայնությունը(մ) |
Ծածկույթը |
Երթևեկելու հնարավորու-թյունները |
Առկայությունը |
Երկարու-թյունը(կմ) |
Լայնությունը(մ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
8. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքում բռնկված հրդեհների մարմանը ներգրավված անձանց սննդով, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 7-ում։
Աղյուսակ N 7
ՀՐԴԵՀԻ ՄԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴՈՎ, ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սննդով, խմելու ջրով ապահովելու հնարավորությունները |
Առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները |
1 |
2 |
9. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքում բռնկված հրդեհներին հարակից համայնքի բնակչությանը ներգրավելու և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհամագործակցության հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են Աղյուսակ N 8-ում։
Աղյուսակ N 8
«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՎ ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Անտառտնտեսություն» մասնաճյուղը, |
Հարակից համայնքը |
Համայնքի բնակչության ներգրավվածությունը(արձագանքողների քանակը) |
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհամագործակցությունը ուժերի և միջոցների ներգրավվածության մասին |
|
տեսակը |
քանակը |
|||
1 |
2 |
3 |
4 |
5 |
10. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի կողմից տվյալ տարում նախատեսվող հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 9-ում։
Աղյուսակ N 9
ՏՎՅԱԼ ՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
N |
Հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները |
Միջոցառումների իրականացման ժամկետը |
1 |
2 |
3 |
11. «Անտառտնտեսություն» մասնաճյուղում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ուղղաթիռների համար ժամանակավոր հատկացված վայրէջքային հրապարակների առկայության և կոորդինատների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 10-ում։
Աղյուսակ N 10
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՅՐԷՋՔԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Անտառտնտեսություն» մասնաճյուղը, |
Ուղղաթիռների համար ժամանակավոր վայրէջքային |
1 |
2 |
12. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքում բջջային և ինտերնետ կապի առկայության, հասանելիության, ինչպես նաև հսկողական կետերի և դրանց պատասխանատու անձի տվյալները լրացվում են Աղյուսակ N 11-ում։
Աղյուսակ N 11
ՏՎՅԱԼՆԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
N |
Բջջային և ինտերնետ կապի առկայությունը |
Կապի հասանելիությունը(տոկոսով) |
Հսկողական աշտարակները և այլ միջոցները |
Հսկողական կետերի պատասխանատու անձի տվյալները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
13. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքի հանգստյան գոտիներում և զբոսաշրջության երթուղիներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղությամբ իրականացված միջոցառումների (տեղադրվել են հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, փակցվել են պաստառներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ և այլն) մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 12-ում։
Աղյուսակ N 12
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
N |
Հանգստյան գոտին |
Հրդեհային անվտանգության բարելավման ուղղությամբ |
|||
Հրդեհաշիջման սկզբնական միջոցների տեղադրում |
Պաստառների փակցնում |
Ուղեցույց-հիշեցումների |
Այլ |
||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
14. «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում բռնկված հրդեհների մարմանն անմիջապես ներգրավվում են համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ուժերն ու միջոցները: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կամ բնության հատուկ պահպանվող տարածքի հրդեհաշիջման համար պատասխանատու պաշտոնատար անձը: Եթե ներգրավված ուժերին չի հաջողվում մարել հրդեհը, ապա հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվում են արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) ստորաբաժանումները: Հրդեհաշիջման աշխատանքները սկզբնական փուլում ղեկավարում է ՓԾ համապատասխան մարզային փրկարարական վարչության պետը կամ նրան փոխարինող անձը: Հետախուզության արդյունքների և հրդեհների ծավալներից ելնելով, հրդեհաշիջման ղեկավարը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցում է ՓԾ վերադաս պետին, որից հետո որոշում է կայացվում հրդեհաշիջման աշխատանքներին պաշտպանության նախարարության, ոստիկանության ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու մոտակա համայնքների բնակչությանը ներգրավելու վերաբերյալ: ՓԾ-ի կողմից հրդեհաշիջման ղեկավարը, ստանալով անտառային հրդեհի մասին հաղորդագրությունը, անհապաղ միջոցներ է ձեռնարկում արդյունավետ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքի անվտանգ տեղամասում ծավալվում է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Նշանակվում են հրդեհաշիջման աշխատանքների տեղամասերի ղեկավարներ, նրանց ենթակայությանը տրամադրվում են ուժեր և միջոցներ: Ուժերի և միջոցների ներգրավումը իրականացվում է ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (այսուհետ՝ ՃԿԱԿ) միջոցով:
15. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհավտանգության հսկողությանն ուղղված միջոցառումների իրականացման ցանկը լրացվում է Աղյուսակ N 13-ում։
Աղյուսակ N 13
ՑԱՆԿ
ՀՐԴԵՀԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N |
Միջոցառման անվանումը |
Իրականացման |
Պատասխանատու անձը |
1 |
2 |
3 |
4 |
16. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում պարեկության (շրջայցի) կազմակերպման վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 14-ում։
Աղյուսակ N 14
ՊԱՐԵԿՈՒԹՅԱՆ (ՇՐՋԱՅՑԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
N |
Պարեկություն (շրջայցի) իրականացնող |
Պարեկության (շրջայցի) ձևը (օդային, ցամաքային) |
Տարածքը, որտեղ իրականացվում է պարեկություն (շրջայցի) |
Պարեկության (շրջայցի) իրականացման ժամանակահատվածը |
Պատասխանատու անձը (անուն, ազգանուն, հայրանուն, |
1 |
2 |
3 |
4 |
6 |
7 |
17. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքների հրդեհների վերաբերյալ ահազանգերի ստացումը և հաշվառումը լրացվում է Աղյուսակ N 15-ում։
Աղյուսակ N 15
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
N |
Հրդեհների վերաբերյալ ահազանգեր |
Տեղեկատվության ընդունման ձևը և |
1 |
2 |
3 |
18. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունն արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցող անձանց ցանկը լրացվում է Աղյուսակ N 16-ում։
Աղյուսակ N 16
ՑԱՆԿ
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՈՂ ԱՆՁԱՆՑ
«Անտառտնտեսություն» մասնաճյուղը, |
Պատասխանատու անձի անունը, |
1 |
2 |
19. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքների հրդեհների վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցվող ամփոփ տեղեկատվությունը լրացվում է Աղյուսակ N 17-ում։
Աղյուսակ N 17
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ
1 |
Հրդեհի առաջացման մասին տեղեկանալու ժամը | |
2 |
Հրդեհի մասին ԱԻՆ հայտնելու ժամը | |
3 |
Հրդեհի մասին հայտնող անձի տվյալները | |
4 |
Հրդեհի առաջացման վայրը | |
5 |
Վարչական տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը | |
6 |
Անտառտնտեսության, բնության հատուկ պահպանվող տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը | |
7 |
Հրդեհի տարածքին մոտ բնակավայրերի անվանումը | |
8 |
Մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման վայրը | |
9 |
Մոտակա ջրաղբյուրների առկայությունը և գտնվելու վայրը | |
10 |
Հրդեհաշիջման սկզբնական ղեկավարի տվյալները | |
11 |
Հրդեհի սկզբնական մոտավոր մակերեսը (հա) | |
12 |
Հրդեհի հետևանքով այրված մակերեսը (հա) | |
13 |
Հրդեհաշիջման աշխատանքները սկսելու օրը և ժամը | |
14 |
Հրդեհի մեկուսացման օրը և ժամը | |
15 |
Հրդեհի մարման օրը և ժամը | |
16 |
Հրդեհաշիջման աշխատանքների ավարտման ժամը | |
17 |
Հրդեհաշիջմանը ներգրավված ուժերն ու միջոցները |
20. ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների անձնակազմի համակողմանի ապահովումն իրականացվում է ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից։
21. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով, կապը կազմակերպվում է արտակարգ իրավիճակների նախարարի, ՓԾ տնօրենի օպերատիվ շտաբի, հրդեհաշիջման շտաբի, հրդեհաշիջման տեղամասերի, ՓԾ ՃԿԱԿ-ի, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև, ռադիոկայանների, բջջային և ֆիքսված կապի միջոցներով: Կապ կազմակերպվում է նաև արտակարգ իրավիճակների նախարարի և ՓԾ տնօրենի շարժական կառավարման կետերի հետ:
22. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հետախուզությունն իրականացվում է հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնած ՓԾ պաշտոնատար անձի գլխավորությամբ` «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կամ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ: Հետախուզությունը կարող է կատարվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային եղանակով: Հետախուզության ընթացքում ձեռք բերված տվյալները վերլուծվում և զեկուցվում են արտակարգ իրավիճակների նախարարին, ՓԾ տնօրենին, ՓԾ կողմից հրդեհաշիջման ղեկավարին և փոխանցվում են ՓԾ ՃԿԱԿ-ին:
23. Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանները մշակվում են անտառտնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից և յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը ներկայացվում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը։