Երևանի ավտոբուսային պարկը շուտով կհամալրվի նոր շարժակազմով․ քաղաքապետարան

Երևանի ավտոբուսային պարկը շուտով կհամալրվի նոր շարժակազմով:

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ վարորդների հավաքագրումն ընթացքի մեջ է:

Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ: Յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում: Նշվել է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատանքային երկարամյա փորձ ունեցող և օրինակելի վարք դրսևորած 10 վարորդ էլ մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել