Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան՝ արդեն պահեստավորված է:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա 6 պահեստային կետից: Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման աշխատանքներին կմասնակցի 81 միավոր տեխնիկա: