Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը 2022 թվականի դեկտեմբերի 7-ից 11-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք»։
Ֆրանսիա կմեկնեն քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նորա Հարությունյանը։
Նշված է, որ Լիոն քաղաք գործուղման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևանի քաղաքաի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը։
Որոշման մեջ նշված է, որ հրավերքը եղել է LUCI ասոցիացիայի գլխավոր տնօրեն Մարկ Բըրթոն-Փեյջի կողմից, մասնակցելու՝ ամենամյա լույսերի տոնին։