Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ ՊՇՌ թեստի վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 29-ին Լոռու, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի Շիրակի մարզերի և Երեվան քաղաքի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պացիենտների, բժշկական անձնակազմի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածվածությունը ուսումնասիրելու նպատակով՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ իրականացնելու մասին հրաման է ստորագրել։

Հրամանում մասնավորապես նշված է․

«Հաստատել՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի և Երևան քաղաքի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածվածության ուսումնասիրման ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Առաջարկել՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեններին՝ աջակցել պացիենտների, բժշկական անձնակազմի շրջանում նմուշառուման իրականացմանը:

Առաջարկել՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետերին՝ աջակցել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պացիենտների, բժշկական անձնակազմի շրջանում նմուշառման իրականացմանը»։

Հավելվածին կարող եք ծանոթանալ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել