Ընդդիմադիր պատգամավորներին հրավիրում եմ մասնակցելու այս նիստին․ Բաբկեն Թունյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում, առաջին ընթերցմամբ կքննարկենք ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները և մի շարք այլ նախագծեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Թեպետ հանձնաժողովում այս պահին ընդդիմադիր անդամ չունենք (Վահե Հակոբյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատներից հրաժարվել են), մյուս հանձնաժողովներում ընդգրկված ընդդիմադիր պատգամավորներին հրավիրում եմ մասնակցել այս նիստին, հնչեցնել իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկները:

Կարծում եմ, ընտրողներն իրավունք ունեն ի վերջո գլխադասային հանձնաժողովներում քաղաքակիրթ մասնագիտական բանավեճ տեսնել, ինչի արդյունքում ավելի լավ կպատկերացնեն՝ ինչ է արվում, ինչպես և ինչի համար:
Նիստը տեղի կունենա ժամը 11:00-ին, 214 սենյակում:

Դրական եզրակացության դեպքում նախագիծն առաջին ընթերցմամբ կքննարկվի դեկտեմբերի 6-ի լիագումար նիստում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել