Սիրելի օգտատերեր, սոցիալական կայքերում հայտնվել են Fasttoken-ի անվան ներքո ներկայացող կեղծ էջեր, որոնք Fasttoken-ի հետ որևէ կապ չունեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Fasttoken-ը երբեք airdrop (խաղարկություն) չի անցկացնում սոցիալական էջերի միջոցով, անցկացնելու դեպքում էլ՝ միայն պաշտոնական կայքէջում։
Խաբեության զոհ չդառնալու համար խնդրում ենք հետևել միայն Fasttoken-ի պաշտոնական էջերին»,-նշվում է հայտարարության մեջ: