Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. պասվում են տեղումներ ձյան տեսքով, մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 4-ի և 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել