«ԶԻՆՈՒԺ MEDIA»-ն տեսանյութ է պատրաստել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից արևելյան սահմանները պահող զինծառայողների մասին։
«Այս ամենից հետո ավելի գիտակից ես դառնում։ Ավելի ես նվիրվում հայրենիքիդ։ Հասկանում ես, որ այս ամենը հեշտ չի տրվել, դարերից եկած պատմություն ունենք»,-ասում է ժամկետային զինծառայող Դավիթ Հովհաննիսյանը։
Ժամկետային զինծառայող Տիգրան Ղարաբաղցյանը պատմում է, որ իրենց խնդիրն է եղել՝ կանխել հակառակորդի առաջխաղացումը․ «Բայց եղել են նշանակետեր, որ խոցել ենք»,-նշում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։