Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը․ «Հայաստան» խմբակցություն

Այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը և Արգիշտի Գևորգյանն այցելել են Գեղարքունիքի մարզ:

Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։

«Եղել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով սահմանամերձ դարձած գյուղերում, այցելել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:

Ժողովրդի հետ հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ ունեցել Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:

Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:

Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:

Առաջիկա օրերին խմբակցության պատգամավորները լինելու են նաև այլ մարզերում»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել