Գետաթաղ բնակավայրի տներից մեկում տարաներով մարիխուանա է հայտնաբերվել. ոստիկանություն

Սիսիանի ոստիկանները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիակնությունից։

Մասնավորապես, նրանք Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են տարաներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 193 գրամից ավելի քաշով։ Դրանք, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, առգրավվել են։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել