Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ը չի գործի․ նկարահանումներ են իրականցվելու։
Այս մասին տեղեկանում են մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։
«Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր:
Այն անցկացվելու է Երևան մետրոպոլիտենում: Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում»,-ասված է հայտարարությունում: