Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 2-ին հրամանագիր է ստորագրել որում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-365 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: