Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»

1949 թ․-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան։ Մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում՝ սեռական շահագործում, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր, հարկադիր ամուսնություն, հարսնացուների վաճառք, երեխաների բռնի հավաքագրում զինված բախումներում օգտագործելու համար և այլն․ օրվա խորհուրդը ժամանակակից ստրկության այս ձևերի վրա հանրային ուշադրությունը հրավիրելն է։ 

«World Vision» Հայաստան կազմակերպությունը 2021թ-ի հունիս ամսից սկսել է իրականացնել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» եռամյա ծրագիրը, որի  նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտաբերումը, ուղղորդումը, նույնացումն ու աջակցությունը, նպաստել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու բարելավմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող և անմիջական կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։ 

Ծրագիրն արդյունավետ իրացնելու նպատակով հուշագրային փաստաթղթեր են կնքվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Արդարադատության ակադեմիայի, ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտւտի, ՀՀ միգրացիոն ծառայության հետ։ 

«Արդյունքում արդեն իսկ կատարվել են օրենսդրական փոփոխություններ՝ ինստիտուցիոնալ նոր կարգավորումների (զոհերին մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչներ և անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչներ) ներառմամբ լրացնելով և փոփոխելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը,  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում և ՀՀ միգրացիոն ծառայությունում ներդրվել են տվյալ հանցավոր դրսևորումների բացահայտմանն ուղղված անհրաժեշտ մասնագիտական ուղեցույցներ, կազմակերպվել և իրականացվել է 47 աշխատանքային տեսուչի, ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության 68 և համայնքային ենթակայության 74 սոցիալական աշխատողի մասնագիտական վերապատրաստում, այս պահին մշակման գործընթացում են գտնվում զոհակետրոն քննության երաշխավորմանն ուղղված վերապատրաստման մոդուլների ձևավորման և վերջնականացման աշխատանքները՝ նախատեսված ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ իրավասու ծառայողների, քննիչների, դատախազների դատավորների, ինչպես նաև փաստաբանների համար»,- մանրամասնում է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։ 

Հանրության շրջանում թրաֆիքինգի խնդրի և դրան առնչվող անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրականացվում  են նպատակային իրազեկման արշավներ, որոնց ընթացքում տրամադրվում է տեղեկատվություն ինչպես թրաֆիքինգի զոհերի նույնացման և ինքնանույնացման քայլերի, այնպես էլ զոհերին տրամադրվող հասանելի ծառայությունների և ոլորտում գործունեություն ծավալող կառույցների ներգրավվածության մասին։

«Որպես «Միասին ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի համակատարող՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է ոչ միայն հանրային իրազեկման արշավներ, այլև թրաֆիքինգ վերապրած մարդկանց մատուցվող ծառայությունների և  նրանց տրամադրվող աջակցության բարելավմանն ուղղված հետազոտություններ՝ իրավապահ համակարգի աշխատակիցների և զոհերի հետ իրականացվող հարցազրույցների հիման վրա»,- նշում է ծրագրի համակատարող, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը։ 

Հանրային իրազեկմանը մեծապես նպաստում է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից 2003թ.-ից գործարկված www.antitrafficking.am տեղեկատվական հարթակը, որը մարդկանց թրաֆիքինգը լուսաբանող և տեղեկատվություն տրամադրող միակ հայալեզու կայքն է։ Կայքում  հասանելի է նաև տեղեկատվություն այն մասին, թե ինչպես խուսափել թրաֆիքինգի ենթարկվելուց, ինչ է անել և ուր դիմել, եթե անձն արդեն ենթարկվել  է թրաֆիքինգի։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել