Միանում եմ թռիչքային և ավիացիոն անվտանգության ոլորտում գործող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ղեկավար թիմին․ Տաթևիկ Ռևազյան

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին կոմիտեի նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնում է․

«Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ավիացիայի ոլորտում իմ հաջորդ կարևոր քայլով։ Ես միանում եմ թռիչքային և ավիացիոն անվտանգության ոլորտում գործող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ղեկավար թիմին (ospreyflightsolutions.com):

Լինելով Քաղաքացիական ավիացիոն իշխանությունների ղեկավարների մեջ ամենաերիտասարդը աշխարհում՝ ես ունեցել եմ հնարավորություն տեսնելու և անցնելու մեր ոլորտի առջև ծառացած բազմաթիվ գլոբալ հիմնախնդիրների միջով։ Այսօր ողջ աշխարհում մեզ որպես ժառանգություն հասած համակարգերը զարմանալիորեն հին են ու ստիպում են մեզ ուղղակի մեխանիկորեն կատարել մեծ ծավալի աշխատանք։ Սա ակնհայտորեն հանգեցնում է աշխատանքի անարդյունավետության, մարդկային գործոնով պայմանավորված սխալների ու սուբյեկտիվ որոշումների կայացման։

Ահա այս խնդիրների հետ էի ես անձամբ բախվում ամեն օր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեում աշխատելիս, այլև շատ բարձր վարկանիշ վայելող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքում։ Ուստի որոշել եմ իմ կարիերան զարգացնել հենց այս գլոբալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Ես վերջապես հանդիպել եմ մի համարձակ ընկերության, որը ոլորտի առջև խնդիր է դնում՝ կայացնել տվյալների վրա հիմնված պրոակտիվ որոշումներ։ Մեր ընկերության ռիսկերի տվյալների բազան աշխարհում ամենամեծն է և կարող է 60 լեզուներով առկա տվյալ վերլուծել։ Մարդը պարզապես ունակ չէ ընկալել այս ծավալի տվյալներ, մինչդեռ մեր մեքենայական ուսուցման ալգորիթմը լիովին ունակ է:

Հ․Գ․ Ես դեռևս ապրում եմ Հայաստանում և աշխատում եմ հեռավար»։

Возможно, это изображение 1 человек и текст «TATEVIK REVAZIAN SENIOR VICE PRESIDENT OF GROWTH വനള Finally found a bold company that challenges the industry to make proactive decisions based on data. Our database is the world's largest on risk and is able to analyse data in 60 languages. A human is simply not able to absorb this amount of data, but our machine learning algorithm is.»
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել