Կա մի կարևոր հարց, որն ուզում եմ այս ամբիոնից ևս մեկ անգամ հնչեցնել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական, ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսման: Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է ինչպես Արցախի և Հայաստանի առաջնագծում տեղեկայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին:
Ակնհայտորեն մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է: Այս ընթացքում շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է իրականում անում պետությունը, ինչ է իրականում անում իշխանությունը՝ զսպելու, կանխելու կամ, Աստված մի արասցե, գործողությունների հնարավոր վերսկսմնան պարագայում՝ Ադրբեջանի մռթին հասցնելու համար»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: