Ազգային ժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում, ելույթների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով այն հարցի, թե իրենք դասեր չեն քաղել անցյալի սխալներից, նշեց, որ քաղել են․ իր համար մեծագույն սխալն այն էր, որ 1994 թվականին Հայաստանի Հանրապետությունը, որպես կողմ, խառնվեց և ստորագրեց զինադադարի պայմանագիրը:
«Որովհետև Հայաստանը գործ չուներ Ադրբեջանի հետ: Հայաստանը Ադրբեջանի հետ չէր կռվում: Այդ ադրբեջանական թեզերը մի տարածեք: Ադրբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը, որը կանգնել և պաշտպանում էր իր իրավունքները»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: