ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերում:
Այս մասին տեղեկանում ենք Կրթությա, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Տնտեսված միջոցներից 163 միլն 639 հազար ՀՀ դրամ գումար է նախատեսվել մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ապահովման, նախագծման աշխատանքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման համար:
Համաձայն որոշման՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար.
- «Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում փորձաքննություն,
- «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ջեռուցման ցանցի անցկացում,
- «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու և ջեռուցման ցանցերի մասնակի աշխատանքների իրականացման ձեռքբերում,
- «Գառնու Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման նոր կաթսայի տեղադրման աշխատանքներ: Հաշվի է առնվել, որ դպրոցում ներկա պահին գործում է մեկ կաթսա, որը տեղադրվել է 2008 թ., և կաթսայի խափանման ընթացքում դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում:
- «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց», «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց» և «Երևանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների ջեռուցման կաթսաների փոխարինում: