Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ հայտարարության հիմնական դրույթները

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովի պատգամավորներն արտահերթ նիստ են գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության քննարկման կապակցությամբ:

Հիմնական զեկուցող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ:

«Այդ հայտարարության մեջ նենգափոխվել է Արցախյան հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները: Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Այդ հայտարարության մեջ Հայաստանի հետ խոսվել է շանտաժի լեզվով:

Այս հայտարարությամբ մենք մի քանի կարևոր կետեր ենք ֆիքսում.

-Հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի, մյուս երկրների վարձկան ահաբեկիչների միջոցով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետւթյան դեմ:

-Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, և իր նպատակադրումներն Արցախի ու Հայաստանի մասով ամրագրել է Հայաստանի համար անընդունելի, այսպես կոչված՝ Շուշիի հռչակագրի մեջ»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել