2022 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել են 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը կազմել է 135.802.470 ՀՀ դրամ։
Այս մասին տեղեկանում ենք Միասնական սոցիալական ծառայությունից:
Ստորև ներկայացվում է Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2022 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը։
Տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ կառավարության 23․04․2014թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների՝ կազմակերպությունը ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ սույն որոշմամբ հաստատված առաջնահերթությունների։