Երեք երիտասարդ ձերբակալվել են․ ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Նոյեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երեք դեպք:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նոյեմբերի 22-ին նրանք Գյումրիի Աբովյան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Ձերբակալվածը Գյումրու Ղորղանյան փողոցի 20-ամյա բնակիչ էր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 21,5 սմ երկարությամբ դանակ՝ պատյանով, կաթուցիչ և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված:

Հաջորդ օրը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրու Ջիվանու փողոցում ձերբակալվեց և Կումայրիի բաժին տեղափոխվեց 21-ամյա մի երիտասարդ: Նա Գյումրիի Շահինյան փողոցի բնակիչ էր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և կաթուցիչ, իսկ պայուսակում 21 սմ երկարությամբ ծալովի դանակ կար:

Նոյեմբերի 23-ին Գյումրու Ռուսթավելու փողոցում պարեկները ձերբակալեցին և Կումայրիի բաժին տեղափոխեցին Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ. ըստ երիտասարդի՝ նախատեսված էր մարիխուանա օգտագործելու համար:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել