ՀՀ ԱԺ-ն Գերմանիայից պատվիրակություն կընդունի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1.Կազմակերպել 2022 թվականի դեկտեմբերի 7-9-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատվիրակության ընդունելությունը՝ պատգամավոր Քրիստիան ՀԱԱՍԵԻ գլխավորությամբ:

2. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել