«Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք կլինի․
«Ծանոթացեք՝ Ռոբինն է: Նա կլինի «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը:
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է։
Ռոբինը նշում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եւ Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»»,-ասված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։