Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանին 2022 թվականի դեկտեմբերի 5-9-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)` Եվրոպայում անվտանգության
և համագործակցության կազմակերպության «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտյուշ Գրիգորյանի` Էստոնիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: