Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն, քանզի հենց իրենց անուն-ազգանուններն ինքնին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ:
Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և
Աստված ձեզ դատավոր»,-նշել է նա: