Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
«Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 1-ին ժամը 14:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել;
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի: Հրդեհը մարվել է ժամը 14:41-ին: