Ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձևի համար։

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի և շնորհակալություն ենք հայտնում Ազգային ժողովին՝ բանաձևի միաձայն ընդունման համար», – Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել