Ապօրինի արդյունահանման խոշոր վնասները. ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է առանց թույլտվության արդյունահանում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր 2000 խորանարդ մետրից ավելի։

Ըստ ստուգման արդյունքների` ընկերությունը չէր վճարել թույլտվության իրավունքի ձեռք բերման պետական տուրք, բնօգտագործման վճար և ավելացված արժեքի հարկ` պետության օրինական շահերին պատճառելով ընդհանուր` 8 միլիոն 248 հազար դրամի վնաս:

Բացի այդ, վնասվել էր հողի բերրի շերտը, որի վնասը կազմել է ավելի քան երկու միլիոն դրամ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել