Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Վարչության որոշմամբ նշանակվել եմ ՔՊ Վարչության նախագահի տեղակալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Մեծագույն պատիվ է և պատասխանատվություն, որը միանշանակ պիտի արդարացնեմ։
Շնորհակալ եմ Վարչության նախագահին և անդամներին, ինչպես նաև ՔՊ վերջին համաժողովի պատվիրակներին՝ վստահության համար»,-գրել է նա։