Շուշիի շրջանում ադրբեջանական կողմի կրակոցից երկու մարդ վիրավորվել է․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք:

Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է ԼՂ զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել