Լուրեր են շրջանառվում, որ Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր համաքաղաքացուն տրամադրվել է 10․000 դրամի աջակցություն․ Սևակ Միքայելյան

Սոցցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ իմ կողմից Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր համաքաղաքացի Մուշեղ Մուշեղի Կարապետյանին, այս ընթացքում տրամադրվել է ընդամենը 10 000 ՀՀ դրամի աջակցություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հրազդանի համայնքապետ Սասուն Միքայելյանը։

Երբեք չեմ խոսել այս թեմայի շուրջ և չեմ բարձրաձայնել այս տարիների ընթացքում կատարված աջակցության մասին, սակայն պետք է նշեմ, որ ոչ միայն Մուշեղ Կարապետյանը, այլև պատերազմում վիրավորում ստացած տղաներն ու զոհված զինծառայողների ընտանիքները մշտապես եղել են իմ ուշադրության կենտրոնում, միշտ աջակցել ենք, և ես նրանց կողքին եմ ոչ թե խոսքով, այլև`գործով:

Նշեմ նաև, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն ու գործող մի քանի հասարակական կազմակերպություններ, իմ միջնորդությամբ այս տարիների ընթացքում ևս աջակցություն են ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին:

Տեղին չեմ համարում սոցհարթակներում այս թեմայի շահարկումը, տղաներին աջակցելը մեր սուրբ պարտականությունն է, և դա նվազագույնն է, ինչը կարող ենք անել նրանց կատարածի դիմաց»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել