Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 29-ի ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի 28, 36 շենքերի, 0-44/1ՀՈ տների, Ադելյանի, Փոքր Թաղ., 1 Բնակ. Թաղ., Մեժլումյանի, Վագանցի, Վագանցի 1 Բնակ.Թաղ., Ադելյան 2 Նրբ., 2 փակուղու ջրամատակարարումը:

Նոյեմբերի 29-ի ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սյունիքի 0-31 շենքերի, 0-48 տների, Գր.Նարեկացու 1-13Ա շենքերի, 0,1 տների, Անկախության 2 շենքի, Քրիստափորի փողոցի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 29-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան, Օրբել, Մարշալ Բաղրամյան 31-33Ա, 37-39, 41-41/4, 43, 45, 47, 49-49/1, 51-51Ա, 53, 55, 57, 59-59/3, 61-104/1 շենքերի, Կիեվյան 18-32 շենքերի, Կիեվյան 2 Նրբանցքի, Սունդուկյանի 1-26 շենքերի, Գյուլբենկյանի 25 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել