Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ հաղորդագրությունից։
30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա հսկողություն են իրականացնում կրակի դադարեցման և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Մարտունու և Շուշիի շրջաններում Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերն իրականացնում են ականազերծման աշխատանքներ։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը 2492 հեկտար տարածք են մաքրել չպայթած ականներից։