Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել Վանաձոր քաղաքի 67-ամյա մի բնակիչ և հայտնել էր, որ ժամը 16.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Նարեկացու փողոցում կայանված իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենան:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Նարեկացու փողոցում հայտնաբերել են առևանգված «Օպել Աստրան», որը վարում էր Երևանի մի բնակիչ:
53-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ստուգմամբ պարզվել է, որ 53-ամյա տղամարդը 2017 թ. հուլիսի 14-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: