Խնդրում ենք լինել զգոն և ֆինանսական տվյալներ չտրամադրել առցանց տիրույթում նորից ակտիվացած խարդախներին․ «ՀայՓոստ»

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք լինել զգոն և ֆինանսական տվյալներ չտրամադրել առցանց տիրույթում նորից ակտիվացած խարդախներին, ովքեր ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ: Այս մասին հայտնում է «ՀայՓոստ»-ը։

«Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի և հորդորում ենք առցանց հարթակներում Չ՛ՏՐԱՄԱԴՐԵԼ

  • ծածկագրեր,
  • հեռախոսահամարներ,
  • անձնագրի սերիա համարներ։

Եվ ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել