Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Նշվում է, որ Միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: