ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արթուր Ստեփանյանին

ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Ստեփան Միքայելյանի, բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Ստեփանյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության մեջ նշվում էր, որ դատավորը խախտել է դատավարական ժամկետը, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության, դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։

«Եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն մեկ տարի 7 ամիս անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը՝ հայցվորին տրամադրվել է սահմանված ժամկետից 1 տարի 4 ամիս անց, իսկ պատասխանող կողմից 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ»,-նշվել է նախարարության հիմնավորման մեջ։

Ըստ նախարարության՝ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև ակնհայտորեն պարտավոր էր դա անել, հետևաբար, դատավարական իրավունքի նորմերի և վարքագծի կանոնների խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել