Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգև հանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
«Մենք այսօր որոշում ենք կայացրել ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվավոր կոչում շնորհելու մասին։ Թույլ տվեք ինձ՝ պարգևը հանձնել հարգելի Ստանիսլավ Վասիլևիչին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շքանշանը հանձնելով Ստանիսլավ Զասին։