ՌԴ-ի համար օրակարգային գերխնդիր է մի կողմից որևէ կերպ թույլ չտալ ՀԱՊԿ-ի պառակտում, մյուս կողմից՝ հնարավորինս բացառել Ադրբեջանի հետ ծրագրերի խափանումը․ արևելագետ

Արևելագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջոցառումներից առաջ տեղի ունեցած քաղաքական հանդիպումներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին ընդառաջ՝ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ապա՝ վարչապետների միջև։

Օրեր առաջ էլ նախ Ադրբեջան էր այցելել Ռուսաստանի վարչապետը, ապա դարձյալ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Պուտինի և Ալիևի միջև։

Մոսկվա-Բաքու հարաբերություններում նման ակտիվությունը, վստահաբար, պայմանավորված է ՀԱՊԿ երևանյան հանդիպումների և նրանց շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերի բովանդակության համահարթեցման հետ։

Ռուսաստանի համար օրակարգային գերխնդիր է մի կողմից որևէ կերպ թույլ չտալ ՀԱՊԿ-ի պառակտում/տրոհում, մյուս կողմից՝ հնարավորինս բացառել Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական լոգիստիկ ծրագրերի խափանումը, որոնք այսօր այնքան կարևոր են Մոսկվայի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել