«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։