Երևանի վարչական 4 շրջաններում ու Արմավիրի մարզում վթարային ջրանջատում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 23-ին

-ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 19 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի, Պարսեղովի, Մարգարյանի, Կարապետյանի, Ռուստամյանի, Հալաբյանի 59-65/9 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հ.Շահինյանի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:45-19:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107, 110 թաղամասերի (արեվելյան), Հանրապետության 1, 2, 3, 4 նրբանցքների, Տիգրան Պետրոսյան, Պ.Սեվակի, Գորկու, Հ.Թումանյանի, Ավ.Իսահակյանի, Սահմանապահների, Ջիվանու փողոցների, Ջիվանու 1, 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը,

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյանի 1-20 շենքերի, Վ.Վաղարշյանի 23-26 շենքերի, Գյուլբենկյանի 37-43/3 շենքերի, Կոմիտասի 1-3/6 շենքերի, Վ.Այգեկցու փողոցի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել